Մի քանի խորհուրդ կորոնավիրուսից ապաքինված մարդկանց համար
Բժիշկ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկն ասել է, թե ինչ պետք է անեն կորոնավիրուսից ապաիքնված մարդիկ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրել է, որ ապաքինված մարդը պետք է սննդակարգի մեջ ներառի մեծ քանակությամբ հակաօքսիդիչներ, որոնք հանդիպում են, օրինակ, կանաչ թեյի կամ ցիտրուսային մրգերի մեջ:
«Այս ամենն օգնում է վերականգնել օրգանիզմում հակաբորբոքային նյութերի ճիշտ բաշխումը, հեռացնել ավելորդ բորբոքային ռեակցիան»,-բացատրել է Բոլիբոկը:
Աշխատանքի վերադառնալիս պետք է հաշվի առնել նաև ինքնազգացողությունը. Եթե աշխատանքը չի պահանջում ուժեղ ֆիզիկական ակտիվություն, ապա կարող եք լրիվ դրույքով աշխատել: Եթե ինքներդ ձեզ ծանրաբեռնվում եք կորոնավիրուսից անմիջապես հետո, ապա մեծ քանակությամբ թթվածին կսպառեք, որն անհրաժեշտ է մկանների և սրտանոթային համակարգի համար:
Բժիշկը բացատրել է, որ լուրջ ֆիզիկական ակտիվությամբ մարդն օրգանիզմը հագեցնում է թթվածնով: Միևնույն ժամանակ, դա կարող է ազդել կորոնավիրուսից ապաքինված մարդու նյարդային համակարգի վրա և մեծացնել օրգանիզմում բորբոքային պրոցեսները:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան