ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հստակեցումները հետագա զինվորական ծառայության մասին
Մամուլում և սոցցանցերում շարունակում են ակտիվորեն տարածվել ՀՀ Զինված ուժերի մասին չճշտված և խուճապ տարածող տեղեկություններ։
Լրատվականներից մեկը գրել էր այն մասին, որ Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից ահազանգեր են ստացվել, թե ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների զորացրում չի իրականացվում։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։
Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են։ Այսօր հերքվել է նաև Mediaport տելեգրամյան ալիքի տարածած այն լուրը, թե պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ տարածվող լուրը կեղծ է։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան