ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կատակներն ավարտվել են, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև սարսափելի կռիվ է լինելու և արդեն պարզ է, կռիվն այս տարի է լինելու». Սոլովյով
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո կարող է «սարսափելի կռիվ» սկսվել Ամերիկայի ու Ռուսաստանի միջև: Նման կանխատեսում է արել ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովևը YouTube-ի «Соловьев LIVE» ալիքի եթերում, որտեղ նա իրավիճակը քննարկել է քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկիի հետ:
Հեռուստահաղորդավարը վստահ է, որ ամերիկյան նոր իշխանությունները կենտրոնանալու են Ռուսաստանի սահմանների շուրջ լարվածության գոտիներ ստեղծելու վրա: Առաջին հերթին, ըստ Սոլովյովի, ԱՄՆ-ն կսկսի հակառուսական աշխատանքներ իրականացնել Կենտրոնական Ասիայում: Դրա համար Պետդեպարտամենտում արդեն ստեղծվում է հատուկ ուղղություն:
«Նրանք չեն պատրաստվում ներքին գործերով զբաղվել: Հասկանալի է, որ կատակներն ավարտվել են, և այժմ սարսափելի կռիվ է լինելու, միևնույն ժամանակ պարզ է, որ կռիվն այս տարի է լինելու»,-նշել է Սոլովյովը:
Սոլովյովը նաև կարծում է, որ գալիք 2021 թվականին աշխարհը կկանգնի ավելի մեծ խնդիրների առաջ, քան 2020-ին: Լրագրողն իր կարծիքը բացատրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոսքերով, որը նախկինում հայտարարել էր, որ իրավիճակը գնալով թեժանում է և հետագայում էլ ավելի է վատանալու:
Սոլովյովի զրուցակից Եվգենի Սատանովսկին կիսել է զրուցակցի կարծիքը`իր հերթին ավելացնելով, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները լիովին վարկաբեկում են ժողովրդավարության գաղափարը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան