Թուրքիան ծրագրում է S-400-ներին նմանվող ՀՕՊ համակարգեր մշակել
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը մամուլի ասուլիսի ժամանակ գնահատել է 2020թ․ ռազմարդյունաբերական առաջընթացն ու անդրադարձել առաջիկա 10 տարվա ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի ծրագրերին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ հատկապես 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական զինված ուժերը սկսել են ավելի շատ օգտագործել տեղական արտադրության զենքն ու զինամթերքը։ Ընդ որում՝ նպատակն այն է, որ տեղական արտադրության զենքերը որակապես չզիջեն արտասահմանյանին, որպեսզի նախապատվությունը տրվի թուրքական արտադրանքին։
Խոսելով նաև թուրքական արտադրության «Siper» հակաօդային պաշտանության համակարգի մասին՝ Դեմիրը նշել է, որ այդ համակարգը շարւնակաբար կատարելագործվում է։ Մինչև 2025-2026թթ․ ծրագրվում է այդ համակարգը հասցնել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մակարդակին՝ օգտվելով նաև ռուսական զենքի հետ աշխատանքից ստացվող գիտելիքներից։
Թուրքիայի ռազմարդյունաբերական վարչության պետը կարևորել է նաև անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև՝ ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ռազմական տեխնիկայում առանց օպերատորի գործող սարքերի ինտեգրման կարևորությունը։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)