Ադրբեջանցի զինվորականներն ինքնшսպшն են լինում Արցախում գործած ռազմшկան հшնցագпրծություններից հետո.
Ադրբեջանի իշխանություններին չի անգանգստացնում Արցախյան պատերազմում մասնակցած զինվորականների շրջանում ինքնասպանությունների աղետալի աճը: Եվ ահա հերթական զինծառայողը` Յունուս Մանսուրովն, է ինքնասպանություն գործել: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: Այս մասին գրում է «Волна Каспия» պարբերականը:
«Ավելի վաղ ինքնասպանություն էր գործել Արցախյան պատերազմի ևս մեկ մասնակից Վյուսալ Մուսաևը:
Սոցցանցերում գրում են, որ 24-ամյա Մանսուրովը զորացրվել է մի քանի օր առաջ: Ըստ տեղի ԶԼՄ-ների նա զորացրվել է դեկտեմբերի 30-ին և շատ ծանր է տարել պատերազմում տեղի ունեցած իրադարձությունները:
Արցախում պատերազմին մասնակցած բազմաթիվ զինվորներ, ովքեր վկա են դարձել ռազմական հանցագործությունների և ովքեր անուղղակիորեն մասնակցել են վիրավորների գերիների, խաղաղ բնակիչների` խնդրող ու աղաչող, որ իրենց չսպանեն, սպանություններին, ասել են, որ մահացածների հոգիները շարունակում են նույն կերպ ողորմություն խնդրել:
Նրանց վրա ճնշում է նաև իրենց ծառայակիցների վայրագ մեթոդներով կատարված պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության բեռը, որի մասին նրանք չեն կարող խոսել, և առավել եւս` նրանց դեմ ցուցմունք տալ` այդ բեռից ազատվելու համար:
Բաքվի ռազմական ղեկավարությունը դաժանորեն ճնշում է այդպիսի մտադրությունները, իսկ արդարության բնածին զգացումով զինվորները դառնում են իրենց խղճի գերիները և որոշում կայացնում ինքնասպան լինել»,- գրում է պարբերականը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան