Մահվան ելքով կրկնակի վրաերթ
Այսօր՝ հունվարի 14-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 18:40-ի սահմաններում Կայք գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Գասպարյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում՝ Ուշի գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 57-ամյա Համեստ Սարգսյանին:
րաերթի ենթարկվածը շպրտվել է, որից հետո նրան վրաերթի է ենթարկել Կայք գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Հարությունյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սարգսյանի և Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նրանք եղել են սթափ:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան