Անգլիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռունին ավարտեց կարիերան
2021 թվականի հունվարի 5-ին իր մասնագիտական կարիերան ավարտեց անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը, ով երկրի պատմության մեջ լավագույն հարձակվողներից մեկն է՝ Ուեյն Ռունին: Նա ռեկորդակիր է «Մանչեսթեր Յունայթեդի» թիմում խաղալիս խփած գոլերի թվով (253) և երկրորդը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում խփած գոլերի թվով (208):
Ռունին իր կարիերան սկսել է «Էվերտոնում», ապա Եվրոպայի չեմպիոնատի վառ ելույթից հետո՝ 2004 թվականին, տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա թիմում խաղացել է 13 տարի՝ դառնալով Անգլիայի հնգակի չեմպիոն, մեկական անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում, ինչպես նաև մի շարք անձնական ձեռքբերումներ հաստատելով ու լիովին ձևավորվելով՝ որպես իր սերնդի ակնառու հարձակվող:
Կարիերայի ավարտին Ռունին վերադարձել է «Էվերտոն», սակայն մեկ տարի անց տեղափոխվել ամերիկյան «Դի Սի Յունայթեդ»: Թիմում մեկ ամբողջական մրցաշրջան խաղալուց հետո, նա վերադարձել է հայրենիք՝ այս անգամ ընդունելով «Դերբի Քաունթիի» առաջարկը, որտեղ մինչ վերջերս խաղացող մարզիչ էր:
Այժմ Ռունին ստորագրել է պայմանագիրը՝ որպես թիմի գլխավոր մարզիչ և հայտարարել իր՝ խաղացողի կարիերան ավարտելու մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան