Մեդվեդևը հայտարարել է՝ ինչ է սպասում Բայդենի վարչակազմից
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Ջո Բայդենի նախագահության շրջանում կանխատեսում է ԱՄՆ-ի հետևողական հակառուսական քաղաքականություն: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Նույնիսկ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, ով մշտապես խոսում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու ցանկության մասին, Մոսկվայի և Վաշինգտոնի համակարգային առճակատումը միայն սրվում էր:
-Բայդենը դեռևս Ռուսաստանի հասցեին որևէ դրական բան չի ասել: Հակառակը՝ նրա հռետորաբանությունը միշտ բացահայտ անբարյացակամ, կտրուկ, նույնիսկ ագրեսիվ է եղել: <…> Առաջիկա տարիներին մեր հարաբերություններն, ամենայն հավանականությամբ, ծայրահեղ սառը կմնան: Եվ այժմ մենք կոշտ հակառուսական քաղաքականությունից բացի, ուրիշ ոչնչի չենք սպասում,- նշել է Մեդվեդևը:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, և հույս է հայտնել, որ Բայդենի վարչակազմը Ռուսաստանի հետ կշարունակի երկխոսությունն առնվազն սպառազինության վերահսկողության հարցերով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան