Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան
Newsarm.live-ը գրում է.
Նորագույն ամերիկյան ռացիաներով Հայաստանի բանակի դեմ կռվող ԻԼԻՊ-ի զինյալների (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինումը հաստատող նոր ապացույցներ են ի հայտ եկել: Այս մասին «Царьград» հեռուստաալիքին հաղորդել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Մայիսի Ասրյանը: Նյութը վերցրել ենք tsargrad.tv կայքից:
- Ես հաստատ գիտեմ, որ մեր դեմ ահաբեկիչներ են կռվել: Շեշտում եմ, որ այդ ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել: Այսինքն, նրանց լիովին աջակցել է ԱՄՆ-ն: ՆԱՏՕ-ն այդ ահաբեկիչների հետ միաբան է եղել,- ասել է Ասրյանը:
Գնդապետն իր ջոկատի հետ կռվել է Մարտունու պաշտպանական շրջանի առաջնագծում: Նա նշել է, որ պատերազմում կռված հայերից շատերի «աչքերը բացվել են» Արցախյան պատերազմում ՆԱՏՕ-ի երկրների իրական դերի կապակցությամբ:
- Եթե կարդաք հայոց պատմությունը, կիմանաք, որ նրանք երբեք օգնության չեն հասել: Երբե՛ք: Հայաստանի իշխանությունը սպասում էր, որ Արևմուտքն օգնության կգա: Նրանք խաբվել են: Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ օգտագործել Հայաստանը սեփական ազգային շահերի համար... Ու՞մ դեմ, Ռուսաստանի՛ դեմ: Մենք դա երբե՛ք թույլ չենք տա: Մենք՝ հայո՛ց արծիվներս, դա հիանալիորեն հասկանում ենք և երբեք թույլ չենք տա:
Գնդապետ Ասրյանի թիկունքում ոչ միայն պատերազմն է, այլև պետական և հասարակական աշխատանքի մեծ փորձը: Նա եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Բացի այդ, ինչպես նշեցինք, նա նաև «Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան» կուսակցության նախագահն է:
- Եթե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չլինեին, պատերազմում ավելի վատ կլիներ: Ռուս խաղաղապահների և իմաստուն ղեկավարի՝ Ռուսաստանի նախագահի շնորհիվ՝ Արցախի գոնե մի մասը մեզ է մնացել: Եթե Ռուսաստանի Դաշնության աջակցությունը չլիներ, մենք դա էլ կկորցնեինք:
«Հայոց արծիվներ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ազգի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ միասնական պետության կազմում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան