Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան
Հայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանQS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումTRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան«Միասնության թևեր»-ը ՍԴ-ին առաջարկել է ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնելԱրարատում ջրի բաշխիչ կայանի մոտ ծեծկռտուք է եղել. մեկ հոգի հոսպիտալացվել է, 4 անձ՝ ձերբակալվելՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան ԱբրահամյանՈրքա՞ն գումար է պետք TRIPP-ի իրականացման համար. ՀՀ ֆինանսների փոխնախարարի մեկնաբանությունըՍա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըՓամբակ գետում հայտնաբերվել է մարմինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանԿսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասինԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժածՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին
Հասարակություն

Աստղագուշակ՝ հունվարի 19-ի համար

 

Օրվա երկրորդ կեսին Խոյերին սպասվում են նոր տպավորություններ: Կարող է փոխվել մթնոլորտը, տրամադրությունը, իրադարձությունների նկատմամբ հայացքը: Տոկունություն, բծախնդրություն պահանջող, կոնկրետ արդյունքի ուղղված զբաղմունքներն ավելի արդյունավետ կլինեն օրվա սկզբին: Որքան մոտ է երեկոն, այնքան մեծ է բազմազանության պահանջը: Նոր գաղափարները չարժե կյանքի կոչել առանց քննադատական վերլուծության:

Ցուլ

Ցուլերի համար առավել կայուն կլինի օրվա առաջին կեսը: Այդ ժամանակ ճանապարհից չշեղվելուն կօգնի ձեր ինքնավստահությունը կամ ինչ-որ արտաքին կողմնորոշիչ: Չարժե երեկոյան թողնել կարևոր գործերը, ինչպես նաև գործողությունները, որոնք ուղղված են ձեր անհատական կարիքների բավարարմանը: Կեսօրից հետո կսկսի աճել անհանգստությունը կամ հետաքրքրասիրությունը: Հարմար պահ է որոնումների, կասկածների համար:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում են բացահայտ կամ քողարկված թակարդներ: Գործնական բնույթի առաջադրանքներն արժե կատարել առավոտյան: Օրվա երկրորդ կեսը ծուռ հայելի կդնի ձեր և ձեզ հետաքրքրող մարդկանց միջև: Գործընկերոջ, գործատուի, հաճախորդի հետ շփումները հղի են թյուրըմբռնմամբ: Չարժե շտապել նախաձեռնությունների հարցում՝ հատկապես համատեղ: Անցանկալի է ատյաններ այցելությունը, պաշտոնական միության կնքումը:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը կսկսվի հաճելի իրադարձությունից կամ հանգստացնող կայունությունից: Հնարավոր է ծուլություն, հարմարավետության ձգտում: Չարժե հետաձգել գնումները, կոսմետիկ գործընթացները, տնտեսական միջոցառումները: Օրվա երկրորդ կեսը շեշտը կտեղափոխի նյութականից ինտելեկտուալի կամ հոգևորի վրա, կբարձրացնի հոգեբանական նրբությունների նշանակությունը: Հնարավոր է ցանկանաք այցելել նորությունների կայքեք:

Առյուծ

Օրվա սկզբում Առյուծները կառանձնանան չեզոքությամբ: Ուշադրությունը նոր օբյեկտի վրա ուղղելուն կարող է խանգարել իրենց առջև դրված նպատակի վրա կենտրոնացվածությունը կամ իրավիճակից հնարավորինս շատ օգուտ քաղելու ձգտումը: Հաջող պահ է գործն ավարտելու համար: Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք հավասարակշռություն գտնել ոչ պաշտոնական ոճի շփման ձգտման և տրված շրջանակներում մնալու անհրաժեշտության միջև:

Կույս

Կույսերին կարևոր է ժամանակին որսալ իրադրության բեկումնային պահը և շտկել իրենց մարտավարությունը: Առավոտյան տրամադրությունը կայուն կլինի, նախաձեռնությունները կսկսեն արդյունք տալ, լավատեսություն կներշնչեն: Երեկոյի մոտենալու հետ կարող են ի հայտ գալ նոր ծրագրեր, հետաքրքիր տարբերակներ, ինչպես նաև բարձրացված պահանջներ, չհիմնավորված հույսեր: Նպատակի ոչ ճիշտ ընտրությունը կարող է սխալ ուղղությամբ տանել:

Կշեռք

Օրվա առաջին կեսին Կշեռքները հակված կլինեն պրագմատիզմի: Այդ որակը կօգնի կարգավորել ֆինանսական և կենցաղային հարցերը, բազային հավասարակշռություն գտնել մտերիմների հետ հարաբերություններում: Օրվա ընթացքում կնկատվեն ուշադրության ցրման միտումներ, տրամադրությունը կդառնա ավելի ռոմանտիկ և արկածախնդիր: Հնարավոր է ձեզ գայթակղի անհասանելի նպատակը, գրավեն հեռավոր երկրները, հետաքրքրի գիտական, կենցաղային կամ այլ հանելուկ:

Կարիճ

Օրվա սկզբում Կարիճները կվայելեն հաջող գործարքը, անհրաժեշտ մարդկանց հետ կայուն հարաբերությունները, ամուսնության մեջ հանգստությունն ու փոխըմբռնումը, ուղևորությունների մեջ հարմարավետությունը: Օրվա երկրորդ կեսը կարող է ավելի շատ քաոս մտցնել շրջակա մթնոլորտում: Այդ ժամանակ ավելի լավ է հրաժարվել կարևոր գործերից, պատասխանատու որոշումներից: Ավելի օգտակար կլինի ծրագրերին ու հանգամանքներին նայել այլ անկյունի տակ:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն օրը սկսել առօրյա գործերով: Դրանք բարեխղճորեն ավարտին հասցնելը խոստանում է գործնական լավ արդյունք, նյութական հիմքի ամրապնդում, մասնագիտական հաջողություններ: Օրվա երկրորդ կեսին ձեզ պետք կգա խելացի հակառակորդ կամ ընկերական տրամադրված զրուցակից: Ցանկալի է խուսափել նախաձեռնություններից, քանզի ձեր լուրջ տրամադրվածությունն ուրիշները կարող են օգտագործել իրենց նպատակներով:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում օրը սկսել վազվզոցից: Եթե իրավիճակը թույլ է տալիս, կարելի է հանգստանալ, շրջել խանութներով, այցելել կոսմետոլոգի: Գործերին ավելի լավ է անցնել կեսօրից հետո: Իմաստ չունի ձգտել ծրագրի գերակատարման, նախապես խիստ պայմաններ սահմանել ձեզ և ուրիշների համար: Իրավիճակը կպահանջի ճկունություն և հանգամանքների բերումից ժամանակին օգուտ քաղելու ունակություն: Անցանկալի է այցելել բժշկի:

Ջրհոս

Ջրհոսները նոր ուժեր և թարմ գաղափարների ներհոսք կունենան օրվա կեսին: Երեկոյան հնարավոր է վիրտուալ արկած կամ հաճելի անակնկալ իրական տիրույթում: Երևակայությունը կհուշի յուրօրինակ ելք, որն անհաջող կերպով փնտրում էիք ավանդույթների և շաբլոնների օգնությամբ: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս չմոռանալ ֆորմալ տրամաբանության մասին, քանզի առանց դրա ձեր մտածողությունը կարող է դառնալ քաոսային:

Ձկներ

Օրվա առաջին կեսը Ձկները շատ արդյունավետ կանցկացնեն, եթե հետևողական լինեն և չալարեն սկսածն ավարտին հասցնել: Արժե նախապատվությունը տալ գործնական առաջադրանքների լուծմանը: Երեկոյան մոտ կարող է ուշադրություն պահանջել տնային տիրույթը, հնարավոր են նորություններ համախոհների միջավայրում: Աստղերը խորհուրդ են տալիս հաղթահարել խաբկանքի գայթակղությունը, այլապես ինքներդ կարող եք դառնալ ձեր խաղերի զոհը:

 

Ավելին՝ այստեղ