Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի արդյունքների ամփոփում

2021թ. հունվարի 9-20-ը (12 օր) տեղի ունեցավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով, նվիրված Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին,  որպես  նոր Հույսի և Խաղաղության առհավատչյա:

Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում 16-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ն դարձավ իրականացված առաջին լայնածավալ մշակութային իրադարձությունը:

 16-րդ «Ռոլան» փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը,  Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը :

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ:

Շուրջ  29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվեցին  62 ֆիլմ 15 երկրից, որոնցից ցուցադրվեցին 46 ֆիլմ, 15 երկրից:

            Ներկայացնում ենք 16-րդ «Ռոլան» փառատոնի շրջանակներում ներկայացված մրցութային և ոչ մրցութային անվանակարգերերի հաղթողներին՝

  1. «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը: «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 13 ֆիլմեր՝  որոնցից հաղթող է ճանաչվել «Աշխարհի ժամանակակից պատմությունները.  մուկն ու կատուն» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Նատալյա Չեռնիշևա, Ռուսաստան)
  2. «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը (ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ): «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 6 ֆիլմեր, որոնցից լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել «Անգելի վիշտը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ֆրանսուա Զաիդի, Ֆրանսիա), լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «O28» -ը (ռեժիսորներ՝ Օտալիա Կոսսե, Ջեոֆրի Կոլլին, Լուիս Գրարդել, Անտուան Մարչանդ, Ռոբին Մերլե, Ֆաբիան Մեյրան, Ֆրանսիա ):
  3. «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» նոր անվանակարգը (ժյուրի՝ Գավառի մանկատան սաներ): «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Եռակի փորձանք» ֆիլմը (ռեժիսոր` Մարթա Կարվովսկա, Լեհաստան):
  4. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը (ժյուրի՝ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ): «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Ջեքի և Ուպյեն» ֆիլմը (ռեժիսոր՝ Աննեմարի Վան դե Մոնդ, Նիդերլանդներ)։
  5. «Լավագույն Անիմացիոն ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ ավանակարգը (ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ): «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 3 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Ուրֆին Ջյուսը վերադառնում է» ֆիլմը (ռեժիսոր՝ Ֆյոդր Դմիտրիև, Ռուսաստան): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 9 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Դուստրը» ֆիլմը (ռեժիսոր՝ Դարյա Կասչևա, Չեխիա):
  6. «Լավագույն Խաղարկային ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգը՝ (ժյուրի՝ «Այբ» դպրոցի աշակերտներ): «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Տգեղ երեխաների ակումբը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ջոնաթան Էլբերս, Նիդերլանդներ): «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Բոյե» ֆիլմը (ռեժիսորներ՝ Անդրեաս Կորդես, Ռոբերտ Քյոհլեր, Գերմանիա):
  7. «Գրան Պրի» մրցանակը: «Գրան Պրի» մրցանակին է արժանացել «Իմ փոքրիկ քույրիկը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Գալիբին, Ռուսաստան):

 

Վեբինարներ (անցկացվել  են 09.01.2021-20.01.2021)

  • Պավել Բեդնարիկ (Չեխիա)- «Չեխական կինեմատոգրաֆի դերը  համաշխարհային կինոյի կոնտեքստում»
  • Միխայիլ Տումելյա (Բելառուս)-  «Ինչպես է ստեղծվել անիմացիան»
  • Նատալյա Չերնիշևա (Ուկրաինա)- «Ժամանակակից մուլտիպլիկացիայի առանձնահատկությունները»
  • Թոմաշ Նիթթել (Լեհաստան)- «Ինչպես ֆիլմի վերնագիր ընտրել»
  • Նանդոր Գրոշչ (Հունգարիա) - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարի քննարկում»

 

Ցուցահանդես-մրցույթներ (օնլայն)՝

 

  1. «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» (Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ուկրաինա, Վրաստան)

Հաղթողներ՝

  1. Գրան Պրի- Սառա Լյուդվիկովա(Չեխիա)
  2. Լավագույն աշխատանք (Հայաստան)-Էվելինա Ալեքսանյան
  3. Լավագույն աշխատանք (Չեխիա)-Յան Բերգեր
  4. Լավագույն աշխատանք (Սլովակիա)-Կարին Կոմպանիկովա
  5. Լավագույն աշխատանք (Հունգարիա)-Կաուալաշ Ցիութիա
  6. Լավագույն աշխատանք (Ուկրաինա)-Պոլինա Ժիտնիկ
  7. Լավագույն աշխատանք (Վրաստան)-Գուգա Բոցվաձե

 

  1. «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա)

Հաղթողներ՝

  1. Գրան Պրի-Կարինե Արշակունի, (Հայաստան)
  2. Լավագույն աշխատանք (Ուկրաինա)-Վերոնիկա Դարագան
  3. Լավագույն աշխատանք (Վրաստան)-Անա Զոիձե
  4. Լավագույն աշխատանք (Հայաստան)-Հերմինե Պողոսյան
  5. Հատուկ մրցանակ (Հայաստան)- Աննա Ստեփանյան
  6. Հատուկ մրցանակ (Հայաստան)- Նարե Ամիրյան

 

2021թ.-ի հունվարի 12-ին 16-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ի շրջանակներում Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ նշված ցուցահանդես-մրցույթներում ներկայացված հայ երեխաների լավագույն աշխատանքների (օֆլայն) ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կշարունակվի մինչև 30.01.2021 Վանաձորի (Լոռու մարզ) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային  կենտրոնում, հնարավորություն ընձեռելով հանրությանը ծանոթանալու երեխաների ստեղծագործություններին:

 

Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ-https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի 8                           

Հեռ.: (+374 11) 540 230 , (+374 93) 540 230

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան