Կոնկրետ ինձ ուզում են սահմանափակել՝ զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան
Արդեն տեւական ժամանակ է տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում օրենքի նախագիծ ներկայացնել, որով կարգելեն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրերներին զղաբվել քաղաքականությամբ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանություններին անհանգստացնում է այն, որ վերջին տարիներին այն ԱԱԾ տնօերնները, որոնք ազատվել են աշխատանքից, սկսել են ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:
ArmLur.am-ը փորձել է ԱԱԾ նախկին տնօերն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից պարզել, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մասին: «Ես կարծում եմ, որ դա նպատակային է իրականացվում: Նպատակային նման օրենք են ուզում ներկայացնել, որը միտված է կոնկրետ ինձ սահմանափակելուն, որպեսզի քաղաքականությամբ զբաղվեմ, բայց օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ ու նման օրենք նախաձեռնելը սխալ է: ԱԱԾ աշխատակիցը քաղաքացի է, որը օգտվում է մարդու բոլոր իրավունքներից: Իսկ մարդուն սահմանափակել այս կամ այն գործունեությամբ զբաղվելու, դա մարդու իրավունքների ոտնահարում է, որը անթույլատրելի եմ համարում»:
Փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի եւ Դավիթ Շահնազարյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել:
Սոնա Գրիգորյան




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան