Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ Ադամյան
Հասարակություն

Շրջադարձային հունվարի 28

Ձևավորումից ի վեր Հայկական բանակի օրը թերևս երբեք նման կարևորություն չի ունեցել։ Եվ հենց այս բարդ շրջանում մենք այս օրը պետք է առանձնահատուկ նշենք։ Իրավիճակից ելնելով՝ ավելի զուսպ, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ և պատվով։

2021 թվականի հունվարի 28-ը պետք է շրջադարձային դառնա, առաջին հերթին՝ հետևությունների առումով։

Մեր բանակի հրամանատարներին, զինվորներին, սպաներին մենք պետք է այսօր շնորհավորենք և ցույց տանք, որ գնահատում ենք նրանց արածը՝ աննկարագրելի հերոսությունները, անձնուրացությունը։ Այս պատերազմը լի էր նման դրվագներով, և դրանց մասին մենք պետք է միշտ հիշենք և խոսենք։

Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառը ողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր։ Քաղաքական, արտաքին քաղաքական, ներհասարակական, դիվանագիտական, տնտեսական բոլոր ձախողումների բեռը թողնվեց բանակի վրա, իսկ բանակն արեց առավելագույնը՝ մինչև վերջին վայրկյանը պաշտպանելով մեր հայրենիքը և խաղաղ բնակչությանը։ Կրկնում եմ՝ բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել իր տեխնոլոգիական առավելությունը, մեր զինված ուժերը հաղթել են։ Սա շատ լավ գիտի մեր թշնամին։

Այսօր զոհված տղերքի շիրիմներին, վիրավորներին այցելելիս պետք է իշխի գիտակցումը, որ մենք այցելում ենք հերոսների, որոնք իրենց վրա վերցրին ուրիշների սխալների հարվածը։

Մենք անպայման պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական բանակ, գրագետ, կրթված սպայակազմ, լուրջ ժամանակակից ստորաբաժանումներ։ Նման բանակը դաշնակիցների հետ համագործակցությամբ կարող է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը։

Մենք բարձր ենք պահելու մեր նահատակների հիշատակը: Մենք պարտք ունենք նրանց հանդեպ։ Նրանք մի վայրկյան անգամ չվարանեցին, չվախեցան, չկասկածեցին իրենց անձնազոհ որոշմանը։ Նույնը պետք է անենք մենք՝ հանուն այդ տղաների հիշատակի` մեկ վայրկյան անգամ չկասկածենք, որ մենք կարող ենք և ունենալու ենք ուժեղ, զարգացած, արդար և համերաշխ Հայաստան ու Արցախ։

Իսկ այսօր շնորհավորենք մեր բանակին, կամավորներին, պահեստազորին. նրանք մեր հերոսներն են:

Խոնարհում մեր զոհերի, մեր լույս տղաների հիշատակին:

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյան