Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում է
Հասարակություն

Սրանք հարցեր են, որոնց պատասխաներն իհարկե պետք է ստանանք. Նիկոլ Փաշինյանը գնացել է ՊՆ /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

Հանդիպման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել բոլոր այն զինծառայողների, կամավորների, ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Պաշտպանության մեծարգո նախարար,
Պարոնայք գեներալներ և սպաներ,
Հարգելի ներկաներ,

Հայոց բանակը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, հայ ժողովուրդը բավականին ծանր և դաժան փորձության միջով են անցել և անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Ես ուզում եմ ընդգծել, որ այս դառնության միջավայրում մենք չպետք է մոռանանք այն անօրինակ սխրանքները, հերոսությունները, որ հանուն հայրենիքի պաշտպանության 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել են մեր բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ:

Իհարկե, այսօր պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում: Պետք է կարողանանք նայել ապագային լավատեսորեն և այսօր, իհարկե նաև պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաներն իհարկե պետք է ստանանք, այս հարցերին պետք է առերեսվենք և սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է: Ընդ որոում, ուզում եմ արձանագրել, որ այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Պաշտպանության նախարարության կողմից, այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամկազմի կողմից և սա մի աշխատանք է, որն արդեն փաստացի սկսել է իրականացվել: Այս աշխատանքի արդյունավետությունից մեծապես կախված է մեր երկրի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը, մեր երկրի ու Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերի հետագա լուծումը:

Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը: Մենք պետք է նաև Հայաստանում տեղի ունեցող տնտեսական, իրավական, նաև քաղաքական պրոցեսների ու Զինված ուժերի մարտունակության հստակ կապն արձանագրենք, որովհետև Զինված ուժերն իրենք առանձին վերցված կղզի չեն և նրանք կրում են բոլոր այն ազդեցությունները, բոլոր այն պոզիտիվ և նեգատիվ երևույթների հետքը, որ ունենք և ունենում ենք մեր երկրում, սկսած տնտեսական գործունեության և հարկեր վճարելու մշակույթից. ի վերջո ինչի՞ վրա է հիմնված մեր բանակը, ինչի՞ վրա է հենվում և զարգանում մեր բանակը, այն միջոցների, որոնք տնտեսության, քաղաքացիների կողմից հավաքագրվում և բյուջեով տրվում են բանակին՝ ապահովելու նրա նպատակները, կարիքները և այդպես շարունակ:

Մենք պետք է այս մարտահրավերները, օրակարգը նորովի գնահատենք, նոր մոտեցումներ, նոր ընկալումներ և ըմբռնումներ ձևավորենք այս օրակարգի վերաբերյալ, որը պետք է երաշխավորի մեր երկրի անվտանգությունը: Իհարկե, ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որտեղ երկրներն առանձին վերցրած իրենք իրենց անվտանգությունն ամբողջությամբ և համապարփակ ապահովելու հնարավորություն ունեն: Նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը:

Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը:

Բայց ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար:

Ուզում եմ Բանակի օրվա առիթով շնորհավորել բոլոր զինծառայողներին, զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր զինծառայողներին՝ իրենց կատարած ծառայության համար: Այսօր և երեկ նրանց ծառայությունը շատ բարդ է եղել և շարունակում է մնալ բարդ՝ բոլոր առումներով, ընդ որում, պատերազմից հետո բնականաբար բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել, բայց պատերազմից առաջ էլ զինծառայողի մասնագիտությունը և ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հեշտ չի եղել և կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ:

Զինծառայող, զինվորական լինելը մեծ պատիվ է, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում, բայց նաև պետք է խոստովանենք, որ մեծ փորձություն է յուրաքանչյուրի համար: Մեծ փորձություն է ոչ միայն հենց իրենց՝ զինծառայողների, այլև նրանց ընտանիքների համար, ովքեր անցնում են բարդությունների միջով, ովքեր հաղթահարում են բազմաթիվ բարդություններ: Ցանկանում եմ մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին շնորհակալություն հայտնել իրենց համբերության, տոկունության և այն բանի համար, որ ամուր կանգնած են իրենց զինծառայող հարազատների թիկունքին՝ ապահովելով նրանց նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը:

Պարոնայք գեներալներ,
Պարոնայք սպաներ,

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն նվիրումի, այն զոհողությունների, այն ծառայության համար, որ դուք մատուցել եք Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուզում եմ հույս ու համոզմունք հայտնել, որ այդ ծառայությունները կգնահատվեն ըստ արժանվույն:

Թող տպավորություն չստեղծվի, թե պնդում եմ, որ զինծառայողների, ինչպես նաև բոլորիս ծառայությունն անթերի է, կատարյալ և զերծ սխալներից ու բացթողումներից: Ամենևին այդպես չէ. չկա այդպիսի ծառայություն ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես որևէ տեղ: Բայց, այնուամենայնիվ, մենք ապագան կառուցելու համար պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել իսկապես գնահատանքի արժանի ծառայությունները և վճռականություն, համարձակություն ցուցաբերել՝ առերեսվելու թերությունների հետ, գնահատելու, շտկելու և արմատախիլ անելու այդ թերությունները:

Համոզված եմ, այս աշխատանքի արդյունքում կունենանք մեր խնդիրների լուծումը և այն իրավիճակը, որի մասին երազել ենք և երազում ենք: Մենք անպայն կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության ապահովմանը: Սա մեր առաջնային խնդիրն է եղել երեկ և մեր առաջնային խնդիրն է այսօր: Շնորհակալ եմ»:

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու նախանշվել դրանց լուծման ուղղությամբ հետագա հետևողական ու առարկայական քայլերը: