Խաղաղությունը՝ զինվորի աչքերով. «Թովմասյան» հիմնադրամը Բանակի օրվա առթիվ բարեգործական ակցիա է իրականացրել
«Թովմասյան» հիմնադրամը, շարունակելով իր բարեգործական նախագծերի շարքն` ուղղված արցախցի ընտանիքների եւ զինվորների աջակցությանը, նախաձեռնել է նոր ծրագիր՝ «Խաղաղությունը` զինվորի աչքերով»։
Հունվարի 28-ին՝ Բանակի տոնի կապակցությամբ, հիմնադրամն այցելել է «Արթմեդ» բժշկական կենրոնում բուժում ստացող զինվորներին, շնորհավորել նրանց, պարգեւել դրական լիցքեր, ինչպես նաեւ զինվորների հետ միասին նկարել կտավներ՝ «Խաղաղությունը` զինվորի աչքերով» խորագրով։
Նախաձեռնությանը միացել են նաեւ Նկարիչների միության մի քանի տաղանդավոր նկարիչներ, որոնք օգնել են զինվորներին` իրենց պատկերացումները փոխանցել կտավին։
Նախաձեռնության շրջանակներում նկարված կտավների աճուրդ-վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի առողջական ծանր վիճակում գտնվող զինվորների բուժմանը։
«Ծրագրի ամբողջ ընթացքը թափանցիկ է եւ հասանելի մեր պաշտոնական էջերում։ Հիմնադրամի կողմից ստեղծված անկախ խորհուրդի վերահսկողության ներքո` նախագծի ամբողջ հասույթը կտրամադրվի տարբեր բուժհաստատություններում գտնվող զինվորներին՝ փրկելու համար նրանց կյանքը։
Այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ` մենք կկարողանանք օգնել ու փրկել մեր զինվորներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր կյանքի համար։
Միացեք մեզ. միասնական ու համատեղ ուժերով մենք կկարողանանք իրագործել անհնարինը»,- ասված է «Թովմասյան» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ