ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի հայ ռազմագերի կա ադրբեջանական կողմում
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակումը Ղարաբաղյան պատերազմի դադարի եւ եռակողմ հայտարարության գլխավոր կետերից մեկն է: Բաքուն պնդում է, թե այժմ այնտեղ գտնվող հայերը ենթակա չեն փոխանակման, քանի որ նրանց թվում են նաեւ մարդիկ, որոնք նոյեմբերի 10-ից հետո են գերի ընկել, եւ որոնք մեղադրվում են տարբեր հոդվածներով: Այս առնչությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսական RBC լրատվամիջոցը:
Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ռազմագերիների եւ այլ քաղաքացիական անձանց փոխանակում իրականացներ, ինչպես նաեւ փոխանակեին զոհվածների մարմինները: Ադրբեջանն արդեն ստացել է իր բոլոր ռազմագերիներին. այդ մասին են վկայում ինչպես կոնֆլիկտի կողմերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը: Սակայն հայկական կողմում դեռ կա 140 քաղաքացիների անուններ եւ այդ մասին ռուսական լրատվամիջոցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Նշենք, որ հայ իրավապաշտպանները, որոնք զբաղվում են ռազմագերիների հարցերով եւ դիմումներ ուղարկում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, նշում են Ադրբեջանում գտնվող 150-ից ավելի հայ ռազմագերիների մասին: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ