Մահացել է պատերազմում զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին
ArmDaily.am-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից պատերազմում զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին մահացել է։ Մենք կապ հաստատեցինք Ակունքի համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանի հետ, ով հաստատեց, որ հունվարի 5-ին մահացել է պատերազմում զոհված Արտաշեսի երեխան։ Փոքրիկը մոտ երկու ամսական է եղել։ Մահվան պատճառի մասին համայնքի ղեկավարը չկարողացավ ոչինչ ասել։ Արտաշեսը ուներ նաև 2 և 5 տարեկան աղջիկներ։
Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ փոքրիկը եղել է Արտաշեսի միակ արու զավակը, երեխան ծնվել է հոր զոհվելուց յոթ օր հետո։
Հիշեցնենք, որ Արտաշես Ջանիբեկյանը զոհվելու պահին արդեն 6-7 տարի պայմանագրային զինծառայող էր։ Զոհվելուց առաջ նա կարողացել է 20 վիրավորի հանել դիրքերից, օգնել է նաև իրենց գյուղից վիրավորված զինվորի։ Եղել է համեստ, աշխատասեր, իր գործին նվիրված երիտասարդ
Ավելին՝ այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)