Երևանում փորձել են խեղդամահ անել «Արեշ» հյուրանոցային համալիրի տնօրենին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում սպանության փորձի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունվարի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 65-ամյա Պյոտր Բելենջյանը և հայտնել, որ նույն օրը «Արեշ» հյուրանոցային համալիրում իր հետ վիճաբանել է 42-ամյա Կարեն Բաղդասարյանը, որի ժամանակ վերջինս ձեռքերով սեղմելով իր պարանոցից՝ փորձել է սպանել:
Արդեն ոստիկանության ծառայողին Պ. Բելենջյանը հայտնել է, որ Կ. Բաղդասարյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրան միջամտել է հյուրանոցում գտնվող հաճախորդներից մեկը, իսկ դրանից հետո Կ. Բաղդասարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Բելենջյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Արեշ» հյուրանոցային համալիր տնօրենն է:
Ավելին՝ այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)