«Կեսգիշերին Առաջին Հարկի Պատուհանից Դուրս Եմ Եկել Ու Գնացել Ժամադրության». Հասմիկ Կարապետյանը՝ Սուրբ Սարգսի Տոնը Կարևորելու և Նախկին Ռոմանտիկը Չլինելու Մասին
Եթե Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերն աղի բլիթ եք կերել, բայց երազում ոչ ոք ձեզ համար ջուր չի բերել, նեղսրտել պետք է չէ, քանի որ երգչուհի Հասմիկ Կարապետյանի աղի բլիթ ուտելու փորձը ևս անհաջող է եղել:
Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր փորձի, ռոմանտիկ քայլերի և սիրո իր պատկերացումների մասին:
![]()
Հասմիկի խոսքով՝ մինչև ամուսնությունը մեկ անգամ աղի բլիթ է կերել, բայց ոչ ոքի չի տեսել: «Միայն ստամոքսի այրոցք և ջուր խմելու ցանկություն եմ ունեցել: Չգիտեմ ինչու՝ ես չեմ հավատում, որ կարող ես ապագա սիրելիիդ երազումդ տեսնել բլիթն ուտելուց հետո, բայց չեմ էլ բացառում: Ամեն դեպքում Սուրբ Սարգսի տոնը սիրում ենք, Շանթը Ամերիկայի Միացյալ Նահագներից է, բայց Վալենտինի տոնը չի ընունում, փոխարենն ընունում է հենց Սուրբ Սարգսի տոնը: Հիշում եմ, որ մեր առաջին սիրո տոնին գնացել ենք Սուրբ Սարգիս եկեղեցի, իսկ հետո ընկերների հետ միասին ինչ-որ սրճարան՝ տոնը նշելու»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ ռոմանտիկ քայլեր են եղել իր կյանքում, Հասմիկը պատասխանեց. «Իմ կյանքում ռոմանտիկ քայլեր շատ են եղել: Ժամանակին, երբ դեռ ծնողներիս տանն էի ապրում, ձյան մեջ ինձ համար մոմերից սիրտ էին պատրաստել, գրել անունս, ծաղկեփունջ էին դրել այնտեղ հենց գիշերը: Իսկ ես, էլի շատ տարիներ առաջ, կեսգիշերին առաջին հարկի պատուհանից դուրս եմ եկել ու գնացել ժամադրության և հետո նույն կերպ տուն եմ եկել: Դա տևեց ընդամենը 15 րոպե, բայց գնացի: Հիմա հաստատ նման քայլի չէի գնա»:

Ըստ երգչուհու՝ հիմա իր համար սիրո տոնն իր երեխաներն են: «Նախկին ռոմանտիկ, սիրո տոներին հետևող Հասմիկից ոչինչ չի մնացել, իրատես եմ դարձել: Լավ է, որ նման տոներ կան, հետևել պետք է, երիտասարդ զույգերին խորհուրդ կտամ այդ թրթիռը միշտ պահել: Երբ երեխաները ծնվում են, ամեն ինչ փոխվում է, կենցաղը շատ բան է հետ մղում, որոշ բաներ է միայն թողնում, բայց փորձում ենք ուրախանալ տոներին: Գուցե իմ դեպքում է այդպես, որովհետև երեխաներիս միջև տարիքային տարբերությունը մեծ չէ, երկուսն էլ ունեն իմ ու ամուսնուս կարիքը»,- նշեց նա:

Անդրադառնալով սիրո զգացումին՝ Հասմիկը նկատեց, որ այն իր համար ունի փուլեր: «Առաջին երեք տարում սեր չկա, այլ սիրահարվածություն, հրապուրանք, չեմ կարծում՝ մարդիկ սիրում են և ամուսնանում: Իսկական սերն այն է, երբ մարդիկ միասին ծերանում են, ունենում թոռնիկներ: Սերը շատ մեծ ու բարդ նոյւթ է, շատ շերտեր ունի:
Ինձ համար այն կարմիր է, վտանգավոր, գայթակղիչ, բայց երբեմն նաև սպիտակ է: Սիրո մեջ նաև զոհողություններ են պետք, բայց երբ իրար սիրում են նորմալ, ինքնաբավ մարդիկ, այդ անձնազոհությունը չի կարող շատ լինել: Նորմալ մարդը սիրելի էակից շատ մեծ անձնազոհություն չի պահանջի: Եթե երկու հոգի միմյանց անշահախնդիր են սիրում, չեն փորձի միմյանց փոխել ու դաստիարակել անձնազոհության միջոցով»,- եզրափակեց երգչուհին:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ