Ծառուկյանի հորդորը. ինչու՞ Փաշինյանը գնաց կադրային փոփոխությունների
Դեռևս անցած տարվա հունիսին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները կառավարության փոփոխության և երկրի տնտեսության ու արտաքին քաղաքականության մեջ բեկում մտցնելու անհրաժեշտության մասին իշխանությունները սվիններով ընդունեցին. Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդումների մի ամբողջ ալիք սկսվեց: Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի,- հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստի ընթացքում՝ հավելելով, որ երբ կազմավորվեց կառավարությունը՝ ինքը շեշտել է, որ այդ կազմով հնարավոր չէ ժողովրդի խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։
Ծառուկյանը զգուշացրել էր նաև Արցախի հարցում հնարավոր ծանր հետևանքների մասին, բազմիցս պատրաստակամություն էր հայտնել կիսվել իր փորձով, խորհուրդներով, նշել էր, որ իրեն պաշտոն պետք չէ, բայց... Դիլետանտ և մանկամիտ իշխանությունները առնվազն տարրական փորձ պետք է ունենային, ընկալելու համար, թե ինչ է ասում տասնյակ հազարավոր աշխատատեղեր և հսկայական միջազգային կապեր ստեղծած մարդը...
Հիմա, երբ պատերազմում խայտառակ ձախողումից հետո Փաշինյանը ստիպված փոխում է իր կադրերին, գոնե մեկ անգամ ամոթի զգացում ունեցե՞լ է, որ ժամանակին չլսեց Ծառուկյանի հորդորը, աշխատանքի չհրավիրեց արժանավորներին ու պրոֆեսիոնալներին և հիմնահատակ քանդեց պետությունը: Ունեցե՞լ է արդյոք ամոթի զգացում, որ Ծառուկյանի օգնությունից ու խորհուրդներից օգտվելու և ժողովրդի վիճակը բարելավելու փոխարեն քրեական հետապնդումների մի ամբողջ շարք է սկսել այդ մարդու նկատմամբ, մի մարդու, ում միայն միջազգային գործարար կապերը բավարար էին երկրում ներդրումային բում առաջացնելու համար...
Եվ եթե հիմա հասկացել եք Ծառուկյանի ասածը և փոխում եք ձեր կադրերին, բարոյական պարք չե՞ք համարում ներողություն խնդրել հանրությունից և ասել՝ Ծառուկյանը ճիշտ էր, ես սխալվեցի...
Արամ Մարտիրոսյան




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ