Alikhanyan's Studio-ն և Avo's music school-ը արցախցիների համար անվճար ընդունելություն են հայտարարել. (Տեսանյութ և լուսանկարներ)
Alikhanyan's Studio-ն և Avo's Music School հայ-ամերիկյան դպրոցը հայտարարում են ընդունելություն 13 բաժիններում: Արցախցիների համար գործում են հատուկ պայմաններ: Դպրոց-ստուդիայի ընդունելության և արցախցիներին վերաբերող առաջարկների մասին մեր թղթակիցը զրուցել է հիմնադիր-տնօրեն երաժիշտ Արթուր Ալիխանյանի հետ:
- Ողջուն Արթուր: Խնդրում ենք նախքան առաջարկներին անդրադառնալը մի փոքր խոսեք ստուդիայի և հայ- ամերիկյան դպրոցի մասին:
- Ողջույն: Alikhanyan's Studio-ն գտնվում է Մաշտոցի 8/12 հասցեում: Մեկ տարվա պատմություն ունի, սակայն հասցրել է սիրելի վայր դառնալ երաժիշտների համար:
Alikhanyan's Studio-ն և Avo's Music School հայ-ամերիկյան դպրոցն այս պահին Արցախցիների համար հատուկ պայմաններ են առաջարկում: Առաջարկը հետևյալն է.
- 1 ընտանիքից 2 հոգու սովորելու դեպքում 30 % զեղչ կտրամադրենք յուրաքանչյուրին: - Լավագույնը սանը 6 ամիս անց քասթինգի միջոցով համապատասխան բաժնի (նվագ, երգ) ձայնագրությունը կստանա անվճար:
- Վոկալի բաժնում 6, կիթառի բաժնում 3 անվճար տեղ՝ քասթինգով:
- Համերգային ծրագրերի մասնակցություն, պրակտիկա:
- Հանդիպում ճանաչված և պրոֆեսիոնալ մասնագետների հետ:
- Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր ստուդիան:
- Մեր ստուդիան համալիր լուծում է առաջարկում երաժիշտներին: Այստեղ հնարավոր է իրականացնել ամեն բան, ինչըկարող է հետաքրքրել կամ անհրաժեշտ լինել երաժշտին: Փորձասենյակներ, ձայնագրություն, միքս-մասթերինգ և այլն:
- Ստուդիան տեխնիկապես ապահովվա՞ծ է, թե՞ երաժիշտներն իրենց գործիքներով են գալիս:
- Ստուդիայում ամեն բան կա, մենք հոգացել ենք այդ ամենի մասին, սա նույնպես մեր ստուդիայի առանձնահատկություններից է:
Փորձասենյակները և ձայնագրության ստուդիան համալրված են իդեալական ակուստիկայով և պրոֆեսիոնալ տեխնիկայով : Yamaha Stage custom (drums), Nord (keyboard), Roland fantom x6 (keyboard),Yamaha mx 61 (keyboard), Ampeg bass combo, Artec solo guitar combo, Mics - Shure sm 58, Beta 58 KorgKronos 88 key (keyboard), DW Design Series (drums)ևայլն:
- Ովքե՞ր կարող են օգտվել ստուդիայից:
- Ստուդիայից ժամավճարով կարող են օգտվել սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակի բոլոր երաժիշտները, թե՛բենդերով, թե՛անհատապես:
- Գնային ինչպիսի՞ սանդղակ ունեք:
- Գնային առումով ճկուն է: Պարբերաբար զեղչեր են գործում, ինչպես նաև հավատարիմ հաճախորդների համար այլ պայմաններ կան, սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ գները հասանելի են բոլորին:
- Որտե՞ղից կարող են հետաքրքրված մարդիկ տեղեկանալ հետագա առաջարկների կամ մանրամասների մասին:
- Alikhanyan's Studio-ի և Avo's Music School-ի մասին ողջ ինֆորմացիան ներկայացվում է Alikhanyan's Studio ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:



































Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ