Արտառոց դեպք Երևանում․ ամուսինը դանակի մի քանի հարվածներ է հասցրել կնոջը, ապա նույն դանակով հարվածել իր սրտին
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով։
Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Ս․Հ․-ն է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքերը, այս անգամ ահազանգ է ստացվում «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «սրտի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվում է, որ վիրավորը Երևանի բնակիչ 40-ամյա Ռոման Ա․-ն է։
Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Նոր Նորքի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պազել են, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, իրենց տանը Ռոման Ա․-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս․Հ․-ին, որից հետո հարվածել է իրեն։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ