Վարդենիսում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք՝ կոտրելով պատն ու լիցքավորման սարքը
Այսօր ավտովթար–հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լյուդվիգ Մելիքյանին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, կոտրել այն, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները ռազմական ոստիկանության և բենզալցակայանի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ամբողջությամբ այրվել է բենզալցակայանի լիցքավորման սարքը, բենզալցակայանն էլ կրել է նյութական վնաս, քանի որ բետոնե հենասյուներն ու պատի որոշ հատվածներ նույնպես վնասվել են:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ