Ում հետ է Ռոբերտ Քոչարյանը հանդիպելու Մոսկվայում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչև փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանդիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան:
Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով: Հիշեցնենք, որ նախօերին կայացած հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հստակեցված է միայն, որ փետրվարի 20-ից ակտիվ գործողություններ են սկսելու իրականացնել ընդդիմադիրները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բայց ինչքան էլ որ ընդդիմությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը դեռ որևէ կոնկրետ որոշում չունի այդ առումով, միայն կիսաձայն հասկացրել է, որ հունիսի 6-ին, հնարավոր է, լինեն նոր ընտրություններ: Նույնիսկ դա, սակայն, վերջնական չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ