Երկար սպասված լուր՝ ժամկետային զինծառայողների համար. կարևոր մանրամասներ
Արցախի Պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում` աասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ ըստ նախնական ծրագրերի զինվորները սկսելու են ծառայել երկու տարուց ավելի քիչ ժամանակահատված, իսկ բանակն էլ վերակազմակերպվելու է պրոֆեսիոնալ հիմունքներով։
«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները հերքեցին Արցախի ՊԲ-ի կազմալուծման մասին ասեկոսեները։ Այն չի կազմաքանդվելու, այլ վերակազմավորվելու է։ Կվերանայվեն նաև ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետները՝ երկու տարուց քիչ կլինի։ Որքան կսահմանվի զինվորական ծառայության նոր ժամկետը՝ չեմ կարող ասել, դեռ քննարկման փուլում են։
Իշխանությունները քննարկում են նաև զորքի թվաքանակի վերաբերյալ հարցեր։ Նրանք են որոշելու, թե քանի զինվորական է ծառայելու և ինչպիսի սպառազինություն, ռազմամթերք է ունենալու մեր բանակը», – ասել է նա։
Հիշեցնենք, որ ըստ հայաստանյան մամուլում առկա տեղեկությունների՝ ադրբեջանական կողմի պահանջով առաջիկայում կազմալուծվելու է Արցախի Պաշտպանության բանակը, իսկ բնագծերի անվտանգությունը ապահովելու են ռուս խաղաղապահներն ու նոր կազմավորված Արցախի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...