Ինչո՞ւ Են Հայերն Ամենուր Օգտագործում «Ջան» Բառը. Ի՞նչ Է Այն Նշանակում, և Որտեղի՞ց Է Առաջացել
«Ջան» բառն իրենց առօրյա խոսքում օգտագործում են անխտիր բոլոր հայերը և տարբեր իրավիճակներում՝ «Ռուբիկ ջան», «ախպեր ջան», և որ ամենասիրելին ու ամենատարածվածն է՝ «վա՜յ, մամա ջան»:
Որտեղի՞ց է ի հայտ եկել լեգենդար «ջան» բառը և ինչո՞ւ այսքան մեծ տարածում ունի հայերեն խոսքում:
Իրականում «ջան» բառը չափազանց մեծ տարածում ունի արևելյան հաղորդակցության մեջ: Այս բառը լսել հնարավոր է՝ սկսած Հնդկաստանից վերջացրած Մերձավոր Արևելքով: Այն նշանակում է «սիրելի»: Թուրքերը ևս օգտագործում են այս բառը, որը կրկին նշանակում է «սիրելիս, հոգիս»:

«Ջան» բառը մաքուր հնդեվրոպական արտահայտություն է, որն առաջացել է ֆարսիից՝ պարսկերենից: Արաբական այբուբենով այն գրվում է այս կերպ՝ «جان», իսկ թարգմանաբար նշանակում է «կյանք» կամ «հոգի»:
Քչերը գիտեն, որ «ջան» բառը բարեկամ է հնդեվրոպական մեկ այլ բառի, որը բոլորիս ծանոթ է: Այդ բառը «անիմա»-ն է, որը լատիներենից թարգմանած նշանակում է «հոգի»: Հենց այս բառից էլ առաջացել է «անիմացիա» բառը: «Ջան» բառին բարեկամ է նաև հունարեն «գեն» բառը՝ «գենետիկա», «ջենետիկա»:
Պարսիկները «ջան» բառն օգտագործում են նաև ուղիղ իմաստով՝ «ողջ, կենդանի»: Օրինակ՝ Իրանում մարդը կարող է ասել՝ «Madar jan dard»` «Իմ մայրը ողջ է»:
Հայերը «ջան» բառը ևս օգտագործում են նույն իմաստով, ինչպես նաև՝ որպես «մարմին»: Մենք այս բառը շատ ենք սիրում և մեր առօրյա խոսքում օգտագործում ենք սկսած միջին դարերից:
Ժամանակակից հայերենում «ջան» բառը նաև որպես առանձին ձայնարկություն է օգտագործվում՝ «ջա՜ն, ջա՜ն» ուրախություն արտահայտելիս:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...