Արցախում զոհվել է նաև «Ամենախելացին» հեռուստահաղորդումից հայտնի Մայիս Հովսեփյանը
Խոնարհում հիշատակիդ առաջ, հերոս Այս լուսավոր տղան Մայիս Հովսեփյանն է:
Հեռուստադիտողը նրան հիշում է «Ամենախելացին» հեռուստահաղորդումից, որտեղ շնորհաշատ պատանին զարմացնում էր իր հարուստ գիտելիքներով, բոլոր բնագավառների վերաբերյալ հարցերին իր սպառիչ ու համընդգրկուն պատասխաններով:

Եվ ես նրա մեջ տեսնում էի ապագայում հայ մտավոր ներուժը համախմբող լիդերի: Նա ասես գիտության համար էր ծնվել:
Մայիս Հովսեփյանն արդեն զինվոր էր: Սեպտեմբերի 27-ից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում:
Զոհվել է հոկտեմբերի 21-ին՝ Ջաբրաիլում:

Հիմա անմահների գնդի շարքում ես, մեր բոլորի հերոս: Քո ու բոլոր տղաների անունը վառ պիտի մնա պատմության էջերում:
Խոնարհում հիշատակիդ առաջ: Ցավակցում եմ մեր հերոսի հարազատներին ու մեզ ամենքիս:
Հասմիկ Պողոսյան




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)