Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը չի վերացվի. Պենտագոն
Ամերիկյան կողմը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվելու:
Ըստ DefenseOne-ի՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Անկարայի կողմից (ռուսաստանից-խմբ.) S-400 համակարգերի գնման որոշումը հակասում է որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից նրա պարտավորություններին: Մեր դիրքորոշումը չի փոխվել: S-400-ը անհամատեղելի է F-35-ի հետ և Թուրքիան այդ պատճառով հեռացվել է կործանիչների ծրագրից»:
Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակաից F-35 կործանիչների նախագիծն համատեղ իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։
Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...