«Ինձ օդերով եմ զգում, երջանիկ եմ». Մաշ Իսրայելյանը սիրելիից անակնկալ առաջարկություն Է ստացել
Դերասան Գարիկ Սաֆարյանն այսօր ամուսնության առաջարկություն է արել երգչուհի Մաշ Իսրայելյանին։
Օրվա մանրամասները Մաշն առաջինը պատմել է Tert.am Life-ին ու հուզված ասել, որ առաջարկությունն իր համար անսպասելի էր, թեև 4 տարի է՝ ընկերություն են անում։

Սիրելին նաև «Infiniti» մակնիշի մեքենա է նվիրել Մաշին․ նվերը մատուցել են երգչուհու հայրիկի հետ համատեղ:
«Ընդհանրապես չէի սպասում նման առաջարկության, հիմնականում ամեն ինչ արագ հասկանում եմ, ինձնից ինչ-որ բան թաքցնելը բարդ է, բայց այս անգամ Գարիկին հաջողվեց գաղտնի պահել ամեն բան: Միասին Զվարթնոց տաճարում ֆոտոշարք պետք է իրականացնեինք, պատրաստվել էի:
Գարիկն առաջարկեց նախ գնալ այն ռեստորանը, որտեղ ամռանը կայանալու է մեր հարսանիքը: Գնացինք ռեստորան, բակում Գարիկն ամուսնության առաջարկություն արեց: Դրոն իջավ վերևից, որի վրա թելից կախված էր մատանիս, նաև Գարիկն ու հայրս համատեղ ինձ նոր մեքենա նվիրեցին»,- ասաց նա:

Մաշը շեշտեց, որ տևական ժամանակ է՝ խոսում են հարսանիքի մասին ու ծրագրում այն, բայց առաջարկությունը այլ էմոցիաներ է առաջացրել:
«Հիմա ինձ օդերով եմ զգում, երջանիկ եմ՝ չնայած պատկերացնում էի, որ մոտ ժամանակներս հարաբերություններն օրինականացնելու ենք:
Մենք ավելի շուտ պետք է ամուսնանայինք, բայց հայրս մեկնել էր ԱՄՆ, սպասում էինք վերադառնա, հետո ամուսնանանք: Ծրագրում ենք ամռանը հարսանիք կազմակերպել»,- եզրափակեց երգչուհին:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...