Սոցապ նախարարությունը զգուշացնում Է ՀՀ բոլոր քաղաքացիներին
ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման (փոփոխությունն ուժի մեջ է մտել 13․12․2020թ․) մեջ տեղի են ունեցել փոփոխություններ։ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման (փոփոխությունն ուժի մեջ է մտել 13․12․2020թ․) մեջ տեղի են ունեցել փոփոխություններ։

Կատարված փոփոխությունների համաձայն՝ գործատուները «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, պարտավոր են իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները Սոցիաալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ (այսուհետ՝ Ծառայություն) ներկայացնել հետևյալ ժամկետներում`

1)1000+ աշխատող ունեցող գործատուները`սույն ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում. 2)300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում. 3)100-300 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց ինն ամսվա ընթացքում. 4)50-100 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում. 5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։
Ընդ որում, մինչև աշխատանքային գրքույկները Ծառայությանը ներկայացնելն անհրաժեշտ է աշխատանքային գրքույկի հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողի հաջորդ տողում նշել լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել (առկայության դեպքում) երկու ենթաբաժինները՝ նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը: Հարկ է նկատի ունենալ, որ գործատուի ներկայացուցիչը Ծառայությանը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:

Տեղեկացնում ենք, նաև, որ աշխատանքային գրքույկները վերադարձվում են դրանք ստորաբաժանում ներկայացնելուց հետո վեցամսյա ժամկետում: Հարկ է նկատի ունենալ նաև, որ կատարված փոփոխությունների համաձայն՝ վերը նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...