Ո՞ր դեպքում Ամուլսարի վերաբերյալ որոշում կկայացվի. պատասխանում է Սուրեն Պապիկյանը
Ամուլսարի հանքը շահագործելու որոշում կկայացվի, եթե այն բխի ՀՀ-ի շահերից: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի շահագործման հնարավորության մասին հայտարարությունը:
«Որոշումը շատ պարզ ու հստակ է՝ ստեղծել հավելյալ պայմաններ, որպեսզի երկրում լինեն ներդրումներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է հանքարդյունաբերությանը և կարող վերաբերել տարբեր հանքերի»,- ասաց Պապիկյանը:
Նա նաև հայտնեց, որ կառավարությունը հավելյալ ուսումնասիրություններ կանցկացնի, և եթե այն բխի ՀՀ շահերից, որոշում կընդունի նաև Ամուլսարի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ փետրվարի 4-ին կառավարության նիստում Փաշինյանն անդրադարձել էր Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ավելի կառավարելի և ընդունելի դառնան հանրության համար: Փաստացի նա պատկան մարմիններին հանձնարարել էր քննարկումներ սկսել այդ ուղղությամբ։
Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...