Ողբերգական դեպք դպրոցի ապամոնտաժման ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ կա մեկ զոհ
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դեղձուտ գյուղի ապամոնտաժվող նախկին դպրոցում տղամարդու դի կա։
Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները ԽՍՀՄ տարիներին կառուցված և ապամոնտաժվող դպրոցի 2-րդ հարկում հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա Հակոբ Խաչատրյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ապամոնտաժման ժամանակ տեղի է ունեցել տուֆ քարից պատի փլուզում, ինչն էլ հանդիսացել է մահվան պատճառ։
Մահացողը չի հասցրել հեռանալ, և քարերը թափվել են նրա վրա։
Տեղում աշխատող բանվորներն անմիջապես փորձել են օգնություն ցուցաբերել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Դեպքի վայրում է նաև Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրա Մուրադյանը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...