Արայիկ Հարությունյանը գաղտնի հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցչի հետ. Politik.am
Օրերս պարզվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գաղտնի հուշագիր է ստորագրվել։ Այդ հուշագրի առաջին կետով Ադրբեջանին է հանձնվել Սանասարի (նախկ․ Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 10 եռակողմ հայտարարությամբ չպետք է հանձնվեին Ադրբեջանին, սակայն ավելի ուշ, Փաշինյանը «շտկել է իր սխալը»՝ տարածքները գաղտնի հանձնելու որոշում կայացրել։
Պարզվում է Հայաստանի և Արցախի իշխանությունները այս ընթացքում ամենատարբեր հարցերի շուրջ գաղտնի բանակցություններ են վարում Ադրբեջանի իշխանությունների հետ։ Politik.am-ի տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը գաղտնի հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցչի հետ։ Հանդիպումները կազմակերպվում են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Հենց այս հանդիպումներով է պայամանվորված վերջին շրջանում Հարությունյանի ակտիվ այցերը Մոսկվա։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ այս փուլում Ադրբեջանի հետ բանակցվում է էլեկտրաէներգիայի և գազի հարցը։ Ադրբեջանի իշխանությունները պահանջում են, որպեսզի Արցախը դադարի դրանք ստանալ Հայաստանից։ Որպես բոնուս Ադրբեջանն առաջարկում է համաձայնության դեպքում առավել էժան գնով հոսանք և գազ մատակարարել Արցախին։
Այս քայլով Ադրբեջանը նպատակ ունի էներգետիկ անվտանգության առումով Արցախին ևս կտրել Հայաստանից ու մեծացնել կախվածությունն իրենից։ Մեր տեղեկություններով Արցախի իշխանությունները դեռևս դիմադրում են, սակայն վախ կա, որ, ի վերջո, ստիպված կլինեն համաձայնել։
Փորձեցինք գաղտնի բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Արցախի նախագահի աշխատակազմից, սակայն նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։ Արցախի իշխանություններն, ըստ էության, չեն ցանկանում հանրությանը տեղեկացնել ընթացող գործընթացների մասին և գուցե մի օր էլ այս մասով անակնկալի գանք և պարզվի, որ այս մասով ևս գաղտնի հուշագիր կա ստորագրված»,-գրում է լրատվամիջոցը:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...