Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 15-ից 21-ը
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիին կթվա, թե դուք շատ եք փոխվել այն ժամանակահատվածում, երբ նա ձեզ չի տեսել: Ընդ որում, նրան կթվա, թե դուք փոխվել եք ոչ միայն արտաքինով, այլեւ բնավորությամբ: Դա, անկասկած, կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը, իսկ թե որ ուղղությամբ, դեռ պարզ չէ:
ՑԼԵՐ
Դուք կվստահեք ձեր սիրելիին 200 տոկոսով, անգամ եթե նա ոչնչով այդ վստահությունը վաստակած չլինի: Աշխատեք, սակայն, չափերը չանցնել այդ հարցում, որպեսզի հետագայում ինքներդ ձեզ չմեղադրեք անհեռատեսության համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Զգույշ եղեք եւ ոչ մի անկանխատեսելի եւ ռիսկային քայլեր մի արեք, անգամ եթե սիրելին կողմ լինի դրան: Ռիսկի դիմելու համար ամենալավ ժամանակը չէ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր եւ ձեր սիրելիի համար ամենագլխավորը հավատալն է, որ առջեւում ձեզ երջանիկ ապագա է սպասվում: Ցանկացած կասկած կարող է շատ արագ դառնալ ձեզ համար հաստատ պնդման:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին բավականին չխոսկան կլինի այնքան, որ կհրաժարվի անգամ ձեզ հետ զրույցի բռնվել: Ինչեւէ, երբեմն պետք է հարմարվել որոշ բաների հետ:
ԿՈՒՅՍԵՐ
Կցանկանաք հիշել անցած-գնացած բաների մասին: Աստղերը հուշում են սիրելիի ներկայությամբ չանել նման բան: Միգուցե դա նրան չհետաքրքրի, իսկ միգուցե հետաքրքրությունն այնքան մեծ լինի, որ խանգարի ձեր հուշերին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Կցանկանաք սիրելիին երջանկացնել, այդ իսկ պատճառով ստիպված կլինեք շարժել ձեր երեւակայությունը, հիշել, թե ինչ է նա սիրում եւ չի սիրում եւ ինչ ձեւով դա նրան մատուցել:
ԿԱՐԻճՆԵՐ
Ձեզ համար ոչ լավն է, ոչ էլ` վատը: Չնայած, եթե ինչ-որ վատ բան չպատահի, ապա արդեն իսկ լավ է: Համենայնդեպս, ոչ ձեր, ոչ էլ ձեր սիրելիի համար ոչ մի վատ բան նախատեսված չէ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելին ձեզ հետ շփվելիս կընտրի ձեր ներաշխարհը չճանաչելով, այլ դրա վերաբերյալ միայն պատկերացում կազմելով շփման եղանակը: Մնում է հուսալ, որ այդ տարբերակը ճիշտ կլինի:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Աստղերը բարեհաջող ժամանակ են կանխատեսում փոքրիկ արշավների համար` ընտանիքի անդամների ուղեկցությամբ: Աշխատեք զերծ մնալ տնային հոգսերից եւ ժամանակն անցկացնել հանգստանալով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեզ սեր կխոստովանեն, որին դուք չեք սպասի եւ որը չեք ցանկանա լսել: Սակայն, արձագանքել պետք է այնպես, որ խոստովանողը հետագայում ուրիշներին խոստովանություններ անելու ցանկությունից չզրկվի:
ՁԿՆԵՐ
Խնդիրներ չեն լինի անձնական եւ ընտանեկան կյանքում: Ամեն ինչ հանգիստ եւ խաղաղ կլինի:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...