Կրակոցներ՝ Արցախի Մարտունի քաղաքում․ կան վիրավորներ
2021թ. փետրվարի 14-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի 1996թ. ծնված Ռ. Հ.-ն նույն քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով՝ իր մոտ ապօրինի պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում տեղակայված հանրային սննդի կետի ուղղությամբ, որի հետևանքով հանրային սննդի կետի դիմացի հատվածում գտնվող ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված Գ. Հ.-ն և 1994թ. ծնված Մ. Ա.-ն մարմնի տարբեր մասերում ստացել են հրազենային-գնդակային մարմնական վնասվածքներ:
1996թ. ծնված Ռ.Հ.-ն ձերբակալված է:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...