Այսօրվանից Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ
Ռուսաստանը այսօրվանից վերականգնում է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Այս մասին դեռ փետրվարի սկզբին հայտնել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա – Երեւան շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
2020թ. մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները: 2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջև գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:
ՌԴ կառավարությունը փետրվարի 3-ի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վերականգնվում է օդային հաղորդակցությունը նաև Ադրբեջանի հետ՝ Մոսկվա-Բաքու շաբաթական երկու չվերթով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...