Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Հասարակություն

Փաշինյանն ու Ալիեւը տարբեր փաստաթղթե՞ր են ստորագրել

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիեւի հայտարարությանը, ըստ որի՝ «նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին»: ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո»։

ՀՀ ԱԳՆ-ն հրադադարի հայտարարությունից հետո մնացել է միակ կառույցը, որը փորձում է պաշտպանել հայկական իրավունքները։ Միեւնույն ժամանակ, ԱԳՆ-ն հենվում է առկա փաստաթղթերի վրա, եւ այս առումով հատկանշական էր նախարար Այվազյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որում նա ասաց, որ տեղյակ չէ Սյունիքի ճանապարհների մասին պայմանավորվածությունից։ Հարցրեք փոխվարչապետին, ասել էր նա։ Փոխվարչապետ Ավինյանը դրա նախօրեին կցկտուր պատասխաններ էր տվել համացանցում հայտնված փաստաթղթի վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մինչդեռ Ալիեւը հղում է անում նոյեմբերի 10-ի հայտարարությանը։ Այդ հակահայ փաստաթղթի ստորագրման կապակցությամբ ժամանակին իրարամերժ տեղեկություններ եղան, ըստ որոնց՝ նոյեմբերի 9-ին կարծես թե ստորագրել էին Ալիեւը եւ Պուտինը, իսկ Փաշինյանը՝ 10-ին։ Դա բացատրվեց ժամային տարբերություններով, սակայն այդ «փոքրիկ թյուրիմացությունը» այնուամենայնիվ հարցեր է առաջացնում։

Արդյոք Ալիեւն ու Փաշինյանը ստորագրել են տարբեր փաստաթղթեր։ Ավելի ճիշտ՝ Ալիեւն ու Պուտինը ստորագրել են «իսկական փաստաթուղթը», իսկ Փաշինյանը ստորագրել է ձեւակերպումները քիչ ինչ փոխած տարբերակը, որտեղ օրինակ «Մեղրիի միջանցք» արտահայտությունը չկա։ Հնարավոր է դա արվել է նրա դեմքը պահելու, նրան իշխանության պահելու նպատակով։ Կարելի է հիշել Պուտինի հորդորն Ալիեւին ու պրոռուսական բլոկի երկրների ղեկավարներին՝ Փաշինյանին աջակցելու եւ շատ չնեղելու մասին։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ կախման մեջ է հայտնվել Պուտինից, որը հնարավոր է դարձել ոչ միայն քաղաքական ճնշումների ու շանտաժի միջոցով, այլեւ հնարավոր է անձնական բնույթի կոմպրոմատների ուժով։ Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն «ջանում է», երբեմն կարծես թե անելով ավելին, քան պահանջվում է։ Պետական պատասխանատու կառույցներից փաստաթղթերն ու պայմանավորվածությունները թաքցնելը դրա հետեւանքն ու վկայությունն են։ Մի ամբողջ երկիր ու ժողովուրդ փաստորեն պատանդ է դարձել նրա անձնական խնդիրներին։
lragir.am

 

Ավելին՝ այստեղ