Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Հասարակություն

«Ամբողջ Եռաբլուրում անհետ կորածների արտաշիրիմում կլինի ու նորից ԴՆԹ կպահանջեմ». անհետ կորածի ծնողը սպառնում է առողջապահության նախարարությանը

Ինչպես հայտնել էինք, փետրվարի 12-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունն առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձի, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց անհետ կորած զինծառայողների հարազատների հետ՝ պարզելու՝ արդյոք այս հանդիպումը որևէ դրական տեղաշարժ գրանցել է իրենց խնդրում:

«Ես տեղյակ չեմ այդ հանդիպումից և չգիտեմ էլ, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ: Կարծում եմ, որ այս 2 օրվա ընթացքում այդ հանդիպումից դեռ ոչինչ չպետք է սպասենք, պետք է որոշ ժամանակ անցնի»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Թեև այդ հանդիպումը իր դրական արդյունքները դեռ ցույց չի տվել, Արսեն Ղուկասյանը հավատով սպասում է լավ լուրի. «Կարծում եմ, որ այդ հանդիպումից հետո դրական լուրեր կստանանք, նոր մեխանիզմներ կլինեն մեր երեխեքին գտնելու»,- ընդգծեց անհետ կորածի հարազատը:

Վերջինս, խոսելով իրենց հետագա քայլերի մասին, նշեց, որ կարևոր են համարում հասարակական կազմակերպություն ստեղծելը. «Ցանկանում ենք ստեղծել հասարակական կազմակերպություն, որով արդեն հանդես կգանք մեր գործողություններով: Այդ գործողությունները արդեն կլինեն օրենքի դաշտում»,- եզրափակեց Արսեն Ղուկասյանը:

Վերոնշյալ թեմայով զրուցեցինք նաև անհետ կորած քիմիկների հարազատներից մեկի հետ, որը չցանկացավ` իր անունը հրապարակվի: Նա նշեց, որ այդ հանդիպումից տեղյակ չէ, բայց գիտի մեկ բան… «Մենք դեռ չգիտենք, թե ինչի սպասենք, և թե ինչ է տեղի ունենում, բայց կարող եմ հստակ մեկ բան ասել` եթե առողջապահության նախարարությունը հանկարծ փորձի հատուկ քիմիկների մասով սայթաքի, էդ կլինի իրենց բոլորի վերջը»,- ասաց նա:

Վերջինս մտավախություն հայտնեց, որ քիմիկների ԴՆԹ-ի անալիզները կեղծվում են. «Հիմա ամբողջ քիմիկներիս մեջ խառնաշփոթ իրավիճակ է, բայց հանկարծ իրենք չմտածեն տենց բան անել, եթե իրանց մտքի ծայրով անցկացնեն, թե կրակի հետ են խաղում, ապա ԱՆ-ն թող գիտակցի, որ կրակի հետ չէ, այլ լավայի հետ է խաղում. կրակը էլի կարան հանգցնեն, բայց լավան՝ ոչ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Անհետ կորած քիմիկներից մեկի ծնողը զգուշացրեց առողջապահության նախարարությանը, որ հանկարծ չսայթաքի, այլապես պատասխանը շատ ցավոտ կլինի. «Ոնց որ վրիպեցին քիմիկներին մարտի դաշտ տանելով ու նույն ձևով էլ վրիպեն ԴՆԹ-ի պատասխանները հայտնելով` ես նենց կանեմ, որ ամբողջ Եռաբլուրում անհետ կորածների արտաշիրումում կլինի ու նորից ԴՆԹ կպահանջեմ: Մեր հետագա քայլերը կարան լինեն շատ դառն ու ցավալի»,- եզրափակեց անհետ կորած զինծառայողի մայրը:
lurer.com

 

Ավելին՝ այստեղ