Երկրաշարժի հետեւանքով Շորժայում պատճառված վնասը կազմել է 89 մլն դրամ
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում փետրվարի 5-ին և 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է 279 շինություն։ Նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմել է 89 մլն դրամ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։
Նրա խոսքով շինությունները քիչ են վնասվել, տեղ-տեղ փլուզումներ են առկա։ Կառավարությունը կփոխհատուցի երկրաշարժի հետևանքով առաջացած վնասը։ «Բոլոր շարժված տներն անխտիր ամրացման կարիք ունեն։ Դրանք 200 տարի առաջվա կավաշեն, առանց ցեմենտի շարած տներ են։ Հիմա ճաքեր են առաջացել, փլուզումներ եղել»,-ասաց համայնքապետը՝ նշելով, որ յուրաքանչյուր բնակիչ իր տան ամրացումը պետք է անի։
Հարցին՝ համայնքում շա՞տ են ամրացման կարիք ունեցող տները, Սուլիկո Շուշանյանն ասաց․ «Նախկին ադրբեջանաբնակ բոլոր գյուղերում նույն պատկերն է։ Դրանք շատ խելոք են եղել, տները չեն սարքել, ոսկի են դիզել, որ հետները տանեն»։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին երկու անգամ Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել։ Տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ, իսկ Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Փետրվարի 6-ին, ժամը 00:06-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Հերթական երկրաշարժը (հետցնցում) նշված բնակավայրում գրանցվեց փետրվարի 15-ին՝ 2-3 բալ ուժգնությամբ։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան