ՀՀ-ում կա մեկ քաղաքական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Վարդանյան
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մեկ քաղաքական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որին հասնելու համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, պայքարի դուրս գա և ստիպի լսել ու կատարել իր կամքը, քանի որ դա է իրական ժողովրդավարությունը։Կապիտուլացված Հայաստան, անօթևան մնացած փախստականներ, աղքատության բարձր մակարդակ, հուսախաբ ու ընկճված ժողովուրդ․․․ Ահա այն ամենն, ինչ մեր հաղթանակած պետությունից ու ժողովրդից թողեց ճռճռան խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է դեֆոլտի վտանգի առաջ․ պարտքով թոշակ ու աշխատավարձ վճարելով՝ հնարավոր չէ երկար ձգել։ Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, գերիների տունդարձի` այդպես էլ չլուծված հարց, ներդրումների բացակայություն և պետությանն ու ազգային անվտանգությանն ուղղված լրջագույն վտանգ։ Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդի կարծիքը լսելու, իր թիմակիցների հետ որոշեց չգնալ արտահերթ ընտրությունների, ինչը ցույց է տալիս նրա անհագ ցանկությունը՝ դիկտատուրա հաստատելու և արհամարհանքը հայ ժողովրդի նկատմամբ։
Այս իրավիճակի լուծումը մեկն է․ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կազմակերպվեն ազատ ու արդար արտահերթ ընտրություններ, և նոր ուժով ձեռնամուխ լինենք «ողնաշարը ջարդված պետության առողջացմանը»։
Սիրելի՛ ժողովուրդ, այս արհավիրքին կարող է հաջորդել վերածնունդ։ Մեզ հարկավոր է միասնականություն ու հավատ սեփական ուժերի հանդեպ։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան