Առեղծվածային դեպք. ՀԷՑ աշխատակիցը անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով, մահացել է
Այսօր, փետրվարի 24-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 63-ամյա Կարապետ Ավագյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս փետրվարի 22-ին ժամը 22։50-ի սահմաններում «Գլխի ձախակողմյան հարականջի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է անգիտակից վիճակում, և ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։
Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղում։ Ոստիկանությունը պարզում է՝ որտեղ, ինչ պայմաններում և ինչ հանգամանքներում է Կ․ Ավագյանը վնասվածքներ ստացել։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...