Ողբերգական դեպք․ ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր, փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Սուսաննա Ասատրյանը տեղեկություն է ստացել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղեկալ Արտուր Ֆիշյանի գլխավորությամբ։
Փրկարարները ճոպանի միջոցով, գյուղացիների օգնությամբ, Ստորին Հրազդան ջնացքից դուրս են բերել տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կարեն Ավագանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան