Որքա՞ն աշխատավարձ Է ստանում ՀՀ վարչապետը
Որքա՞ն աշխատավարձ են ստանում ՀՀ վարչապետը, նախագահը և ԱԺ նախագահը Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:

Համաձայն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ, իսկ Ազգային ժովողի նախագահինը՝ 1 միլիոն 190 հազար 520 դրամ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 322 հազար 800 դրամ: Փոխվարչապետինը՝ 1 միլիոն 25 հազար 170 դրամ:
2021 թվականի պետական բյուջեյի համաձայն՝ աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվի։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ