Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել
Ոստիկանների ձեռնարկած հատուկ միջոցառումների ադյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից դեպի Շվանիձոր գյուղ տանող ճանապարհի երթևեկելի մասի աջակողմյան հատվածում գտնվող փայտե էլեկտրասյան հարևանությամբ հայտնաբերել են մոտ 4 կգ կշռով «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 2 կգ կշռով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննինչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա քննչական գործողություններ, փետրվարի 23-ին համագործակցելով ճանապարհայիոն ոստիկանության ծառայողների հետ, ուշ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում ծնված, Երևանում բնակվող Վ. Բաբայանին, իսկ Մասիսի վարչական տարածքից նույն կասկածանքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 50-ամյա Յուսեֆ Հ.-ին և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Ա. Բադալյանին:
Նրանք բոլորը ձերբակալվել են: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ իրանցին եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ