ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարություն․
«Սիրելի հայրենակիցներ,
Դավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը։
Բանակի վարկաբեկման եւ կեղտոտ ստերի տարիներ տեւած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։
Հայաստանի Հանրապետության վերջնական վերացման ճանապարհին մեր Զինված ուժերը ներքին եւ արտաքին թշնամիների կոկորդին մնացած բացառիկ կայացած եւ պետականաստեղծ ինստիտուտն են, որի գոյությունից, ամրությունից եւ նվիրումից է կախված հայ ժողովրդի ապագան թե Հայաստանում, թե Արցախում։
Կապիտուլյանտի խամաճիկներից բաղկացած Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը բացահայտում է, թե ինչ խորը արմատներ է գցել պետական դավաճանությունը մեր պետության ներսում։ Այն հանդիսանում է նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտի վրա ապօրինի ճնշում գործադրելու հակասահմանադրական վարքի աղաղակող դրսեւորում։
Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի։
Կոչ ենք անում՝
1․Ազգովի համախմբվել մեր Ազգային բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին եւ արտաքին ոտնձգություններից։
2․Միահամուռ կերպով մեր քաղաքական եւ քաղաքացիական պարտքը կատարել այսօր 18:00-ին Բաղրամյան պողոտայում՝ ի սատարումն Հայոց պետականության եւ Զինված ուժերի։
3․Ցուցաբերել զգոնություն եւ չտրվել իշխանության սադրանքներին»։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ