Մենք չափից ավելի ենք կորցրել արդեն... միաբանվենք, ստեղծենք ՀԱՅԻՆ արժանի պետություն․ Ադելինա Ազարյան
Ադելինա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր մարտի մեկն է, գարնանամուտը... Սակայն ինչ խորհուրդ ունի իր մեջ գարնան առաջին օրը Հայաստանում. այն դարձել է անմիաբանության, պառակտման, հանցավոր իշխանության և ոչ պակաս հանցավոր նախկինների բախման սիմվոլը:
Արդյո՞ք սա էր մեր պետության ֆունդամենտը, արդյո՞ք այս բևեռացման մասին էինք մենք երազել... Արդյո՞ք մենք ցանկացել ենք ունենալ այսպիսի ռելսերից ընկած, հիմքից զուրկ պետություն...
Իհարկե ոչ...
Սակայն մենք անշեղորեն կործանման ենք գնում՝ պետության ընթացքը կարգավորևելու փոխարեն: Մամուլը խոսում է Խաչիկ Ասրյանի և Հայոց Արծիվների գլխավորությամբ ազգային - քրիստոնեական ֆունադամենտով պետություն կառուցելու ջանքերի մասին... Ես ողջունում եմ, մենք պետք է վերադառնանք մեր ազգային արժեքներին...
Սթափվի՛ր, հայ ազգ, վերադարձիր քո ազգային ընտանիքին, ավանդույթին, բարոյական նկարագրին: Մենք չափից ավելի ենք կորցրել արդեն... Միաբանվենք, ստեղծենք ՀԱՅԻՆ արժանի պետություն...




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)