Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Հասարակություն

«Որոշ հատվածներ կտրված են». Էջմիածնի փոխքաղաքապետը` հայտնի ձայնագրության մասին

Քիչ առաջ հրապարակել էինք ձայնագրություն, որտեղ Էջմիածնի փոխքաղաքապետը, խոսելով մարտի 1-ին կայանալիք երթի մասին, նշում է. «Մարդկանց ասել եմ իրանց ավտոներով գան երթին, որ պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով, ասել եմ ինչքան կարաք եկեք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք»:

iPress.am-ի հետ զրույցում փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը նշեց, որ ձայնագրության որոշ հատված կտրված է և դա է սխալ ընկալման պատճառը: Ըստ Պետրոսյանի` նա մարդկանց «հրավիրել» է վաղվա ցույցին մասնակցելու, այլ ոչ թե «հավաքագրել»:

Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու է խոսվում վառելիքի և մարդկան տեղափոխման հնարավոր խնդիրների մասին, Պետրոսյանը մանրամասնեց.«Մենք ոչ մեկին չենք տեղափոխելու, ցանկացողներն իրենց մեքենաներով են գնալու երթին, իսկ ինչ վերաբերում է վառելիքի մասին խոսակցությանը, ձայնագրության որոշ հատվածներ կտրված են, ես նշում եմ, որ եթե կլինեն երթին մասնակցել ցանկացողներ, ովքեր չունեն Երևան հասնելու միջոցներ, ես մի բան կմտածեմ նրանց օգնելու համար»:

Այն ճշտող հարցին` սեփական միջոցներով է հոգալու տվյալ մարդկանց տեղափոխման հարցը, թե քաղաքապետարանն է օգնելու, Պետրոսյանը նշեց. «Ոչ, ոչ, ես կխնդրեմ գնացողներին, որ տվյալ մարդկանց տեղավորեն իրենց մեքենաների մեջ: Եթե Էջմիածնում կգտնեք մեկին, որը կասի` ճնշումների ներքո է մասնակցելու երթին, ես ներողություն կխնդրեմ և հրաժարական կտամ»:

iPress.am-ի վերջին դիտարկմանը, թե հրապարակված մյուս ձայնագրություններում համայնքապետերն ու դպրոցների տնօրենները հստակ թվերի մասին են խոսում, Պետրոսյանը վստահեցրեց, որ իր քաղաքական թիմում չկա նման բան և կրկնեց, որ լիովին վստահում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմին:

ավելին