Ո՞վ է իրականում կազմակերպել Վարդազարյանին «նեղելու» օպերացիան. «Դեժավյու»
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Այսօր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն խորհրդարանում էր եւ իմքայլական պատգամավորները, պլանավորված ու «պասերով հարձակվեցին» նրա վրա, տարատեսակ հարցերով, վիրավորանքներով եւ այլ։
Դեժավյույի տեղեկություններով, այսօրվա պառլամենտական շոուն երեկ երեկոյան պլանավորվել է, ամենայն մանրամասներով։ Այդ պրոցեսին մասնակցել են այսօրվա հարց տվող պատգամավորները՝ Հրաչյա Հակոբյանը/աներձագ/, Քրիստինե Պողոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արեն Մկրտչյանը եւ հատուկ հրավիրված ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, որի նախաձեռնությունն է եւ եղել այդ հանդիպումը։
Ջհանգիրյանը լսել է թե ինչ հարցեր են ուզում տալ «Իմ քայլի» պատգամավորները, առաջարկել է այլ հարցեր նաեւ իր կողմից։
Պատգամավորները թուղթ ու գրիչով, գրանցել են Ջհանգիրյանի առաջարկած «նյարդայնացնող» հարցերը, որոնց մեջ է եղել Վարդազարյանի որդուն վերաբերվող հարցը, որը որոշել են տալ Արման Բաբաջանյանին, որը հանդիպմանը մասնակցելուց չի եղել, սակայն ներկա պատգամավորները վստահեցրել են, որ նա սիրով կմասնակցի Վարդազարյանին «նեղելու» օպերացիային»,- գրում է տելեգրամյան ալիքը։
Ավելին՝ այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)