Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Հասարակություն

Սա զուտ շախմատային խնդիր չէ

Պատերազմական, քաղաքական թոհուբի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։

Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։ Սա չգրված, բայց բոլորի կողմից ընդունվող օրենք է

Արոնյաններ քիչ կան աշխարհում։ Շատ ավելի ուժեղ, հարուստ  և զարգացած պետություններ Արոնյան չունեն։ Ընդանրապես պետք է հասկանալ, որ Արոնյան ունենալը, զարգացնելը, պահելը շատ բարդ խնդիր է։ Եվ դա երբեք ինքնահոսով չի լինում։

Խորհրդային Հայաստանում մենք ունեինք Տիգրան Պետրոսյան և Ռաֆայել Վահանյան ու մեծ թիվ բարձրակարգ գրոսմայստերներ։ Անկախ Հայաստանում (մինչև 2018 թ.)  մենք ունեցել ենք Լևոն Արոնյան, Համաշխարհային օլիմպիադայում, աշխարհի առաջնությունում հաղթող չեմպիոն թիմեր և մեծ խումբ բարձրակարգ գրոսմայստերներ։
Նորից եմ ուզում շեշտել՝ Արոնյանը զուտ շախմատային թեմա չէ, այն այլ՝ լուրջ խորություն է պարունակում է իր մեջ։

Էրդողանի, Ալիևի և մի խումբ հայ իշխանավորների պատկերացրած «նոր Հայաստանում» Արոնյանի նման դեմքեր չպետք է լինեն։ Այս նոր պատկերացումներով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է լինի սպասարկողմիավոր։ Մեզ վերապահված է մոթել, սաունա, մանր-մունր սրճարաններ սպասարկողի՝ ռեգիոնալ դերակատարումը։ Հիմնական բանկերը պետք է լինեն թուրքական, հատուկենտ խոշոր ձեռնարկությունները՝ թուրքական և այլն։

Եթե ուշադիր հետևեք Ալիևի ու Թուրքիայի հետպատերազմյան հայտարարություններին, ապա նրանք գրեթե բաց տեքստով նկարագրում են իրենց պատկերացրած Հայաստանը՝ առանց բանակ, առանց արժանապատվություն, առանց մեծ գաղափարների։ Պատկերավոր ասած՝ մի Հայաստան, որը չի ունենա Արոնյան տալու մարդկային ռեսուրս և ենթակառուցվածքներ։
«Յան» ազգանունով մենք համաշխարհային արժեքներ էլի կտանք՝ գենետիկ հիշողության հաշվին, բայց նրանք լինելու են այլ պետության ներկայացուցիչներ։

Այսօր ոտքի ելած Երևանի փողոցները, բանակը, եկեղեցին, գիտակրթական-մշակութային էլիտան և այլոք, պայքարում են հենց դրա համար, որ Հայաստանն էլի ունենա հնարավորություն՝ քաղաքակիրթ մարդկությանը համաշխարհային դեմքեր տալու։ Իսկ դրա առաջին նախապայմանն անվտանգությունն է և ազգային պետությունը։
Այսօր ոտքի ելած Երևանի փողոցը շատ որակյալ է, ու այն դիմադրում է միաժամանակ ներսի ու դրսի

թշնամուն, որոնք մեզ ուզում են այսուհետ պարտադրել միայն «Սիլաչի» կամ «Ծերեթելի» որակներ։
Սեփական արժանապատվությունը վերագտնելու ցանկությունն է հենց մարդկանց բերում փողոց, ու հենց այդ ցանկությունը պիտի լինի լայն հանրությանը միավորող գլխավոր գիծը։ Պատերազմում պարտվել է անկազմակերպ ու անկարող կառավարությունը, սակայն հայ հասարակության արժանապատվության հաշվին ոչ ոք չի կարող և իրավունք չունի պարտություն գրանցել։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ