Նիկոլ Փաշինյանը դա արել է անկախ իր կամքից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում փոթորկված ներքաղաքական լարվածության հանգուցալուծման շուրջ կամաց-կամաց ուրվագծվում է կոնսենսուսը, այն է՝ երկրում անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հանգամանքը ոչ ոք կասկածի տակ չի դնում այլևս, սակայն արդեն արտահերթ ընտրությունների կազմակերպման մասով կան տարաձայնություններ. մի մասն ասում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք չպետք է լինեն արտահերթ ընտրություններ, մի մասն էլ դեմ չէ, որ այն կազմակերպվի նրա վարչապետության օրոք:
Եվ հիմա, իշխանություններն իրենց կողմից նոր օրակարգ են առաջադրել՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հարցը, ամեն ինչ պտտվում է հենց Օնիկ Գասպարյանի շուրջ: Մի մասն ասում է՝ եթե Օնիկ Գասպարյանը հեռանա, պետք է հրաժարական տա նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե վերջինս մնում է, ապա պետք է մնա նաև Օնիկ Գասպարյանը: Այս պայմանն են դնում նաև բոլոր այն ուժերի ներկայացուցիչները, որոնք քննարկում կամ հանդիպում են ունենում վարչապետի հետ:
Իհարկե, կան քչերը, որ պնդում են, թե Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա և վերջ։ Ստացվում է՝ անկախ իր կամքից՝ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հարցը բերեց և հավասարեցրեց իր՝ վարչապետի ապագայի մակարդակի հարցադրման։ Տպավորություն է, թե մոռացվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը. քննարկման գլխավոր հարցն է վարչապետի և Գասպարյանի հեռացումը։
Օնիկ Գասպարյանը, փաստորեն, իր կամքից անկախ, դարձավ քաղաքական գործոն։
Հավելենք, որ այսօր Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները որոշել են բողոքի ակցիա իրականացնել Պաշտպանության նախարարության դիմաց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ավելին՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»